Անցնող օրվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսի 26 նոր դեպք, ընդհանուր թիվը դարձել է 1039, 14 անձ ապաքինվել և դուրս է գրվել, հետևաբար ընդհանուր բուժվածների թիվը դառնում է 211: Այս մասին կառավարության արտահերթ նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ցավոք ունեցել ենք ևս մեկ մահ, մահերի թիվը դարձել է 14: Այս պահին ակտիվ դեպքերի թիվը 814 է: նաև ուզում եմ տեղեկացնել, որ շաբաթ-կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել: Շաբաթ արվել է 680, իսկ կիիրակի՝ 467 թեստ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյան էլ նշեց, որ գործականում ունեն օրական հազար թեստ անելու հնարավորություն, պարզապես պետք է ցուցում ունենան, որ թեստ անեն. «Ուղղակի իմաստ չունի փողոցից մարդուն հրավիրել և ասել՝ եկեք ձեզ թեստ անենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը