«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ոււնեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝շաքարային դիաբետ»։
Ապրիլի 12-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, առողջացել է 14 քաղաքացի։
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1039 դեպք, մահացել է 14 քաղաքացի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը