Վերջին օրերին տեսնում ենք, որ հաստատված դեպքերի թիվը հարաբերականորեն անկում է ապրել, դա նաև արտակարգ դրության և վերջին երկու շաբաթվա ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի հետևանք է, որը սակայն խնդիր ունի պահպանման: Մենք, տեսնելով ցածր թվեր, չպետք է թուլանանք, կամ լինենք ավելի հանգիստ՝ համարելով, որ ամեն ինչ հետևում է, իրականում դա այդպես չէ: Փոքր թվեր ունենալով մենք ունենք աղբյուրենրի բազմազանությունԼ։ Այս մասին լրագորղների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Իրականում կորոնավիրուսի շրջանառությունը տեղ ունի Հայաստանում, փոխանցման շղթաները կոտրելու գործընթացը պետք է լինի երկարատև: Այն բավական դանդաղ է դուրս գալիս օրգանիզմից, նույնիսկ, երբ պացիենտը որևէ նշան չունի։ Հետևություն անելու համար դեռ վաղ է, զգոնությունը չպետք է կորցնենք, բոլոր գործողությունները, որոնք արել ենք, պետք է շարունակենք, մինչև կամ կլինի հիվանդության ամբողջական բուժում, կամ՝ պատվաստում: Մինչ այդ պետք է ունենանք կառավարելի թվով պացիենտներ: Եթե հակառակն ունենանք, կունենանք աղետալի վիճակ, երբ առողջապահության համակարգը չի կարողանա հոգ տանել, բուժել մեծ թվով պացիենտներ»,- ասաց նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը