Ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսից մահվան նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին ֆեյսբոքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է` 921: Վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք,որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն: Նախարարության սկզբունքը մնում է նույնը` լինել բաց և թափանցիկ, ինչի համար էլ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումը:
Ապրիլի 9-ի դրությամբ ունենք նաև մահվան նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա ,ծերունական սկլերոզ»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը