Ապրիլի 3-ի տվյալներով Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8-ն է: Նրանցից 1_ն առողջացել է և դուրս գրվել, մյուսները ստանում են ստացիոնար բուժում:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
«Բոլոր վարակակիրների կոնտակտավորները հայտնաբերված ու մեկուսացված են:
Հարգելի լոռեցիներ, մնացեք տանը, օգնեք իրավիճակը Լոռու մարզում վերահսկելի պահել: Մի վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունն ու կյանքը»,- ասված է մարզպետի գրառման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը