02 04 2020

Երկրում կան կորոնավիրուսի բերովի դեպքեր․ Արսեն Թորոսյան



Այս պահի դրությամբ մենք ունենք արդեն 16 հաստատություն, որտեղ պահվում են թե դրական, բայց՝ թեթև ձևով պացիենտները, թե նրանք, ովքեր շփվել են հաստատված դեպքերի հետ: Ուզում եմ նաև ասել, որ այս պահին Հայաստանում 9 բժշկական կազմակերպություն զբաղվում են գրեթե միայն կորոնավիրուսի պացիենտների բուժումով: Կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ թվելով բոլոր կենտրոնները՝ Թորոսյանի խոսքով՝ դրանք են՝ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։

Արսեն Թորոսյանն ասաց, որ երկրում կան կորոնավիրուսի բերովի դեպքեր, շրջանակները պարզվում են։

Նախարարի խոսքերով, հաշվի առնելով թվերի մեծանալը, որոշում է կայացվել, որ Հայաստանի ամենամեծ ԲԿ-ն ևս պետք է զբաղվի կորոնավիրուսի խնդրով․ «Խոսքը վերաբերում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ին, որն այսօրվա ընթացքում ամբողջությամբ կդադատարկվի ու կդառնա միայն կորոնավիրուսի դեմ պայքարող հիվանդանոց՝ ունենալով ամենամեծ մահճակալային ֆոնդը: Այնտեղի ռեանիմոցիոն պացիետները կտեղափոխվեն այլ ԲԿ-ներ»:

Թորոսյանը նշեց, որ դա թույլ կտա դեռ երկար ժամանակ ունենալ բավարար մահճակալային ֆոնդ, որպեսզի բոլոր պացիենտները հոսպիտալացվեն, իսկ թեթև ձևերը կտեղավորվեն հյուրանոցներում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ