29 03 2020

Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի 14 աշխատակից կորոնավիրուս ունի

Հիվանդությունների  կանխարգելման կենտրոնի 14 աշխատակից կորոնավիրուս ունի

ՀՀ առողջապահության նախարարի մումուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեսյբուքյան գրառում է կատարել, որում հայտնում է, որ 14 բուժաշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն․

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:
Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:

Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»:

Հայաստանում մարտի 29-ի՝ ժամը 11.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 17 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 424 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ