Կանխատեսում չունենք, թե Հայաստանի Հանրապետությունում երբ արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսը կհասնի իր պիկին և կսկսի թուլանալ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Բայց մենք տեսնում ենք մոտավորապես աճի տեմպը, ինչը հրապարակային է: Եթե նույնիսկ այս աճի տեմպը պահպանվի, դա բարենպաստ աճի տեմպ է, որովհետև տոկոսային հարաբերակցությամբ նախորդ գումարային դեպքերի վրա հարաբերելով շատ ավելի փոքր տոկոսով է աճում ամեն օր: Նույնիսկ բացարձակ թվով է ավելի փոքր տոկոսով աճում»,- ասաց Թորոսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը