26 03 2020

Ինչպես է կորոնավիրուսը ազդում հղիների ու պտղի վրա․ պարզաբանում է նախարարը



Մինչ օրս վատ վերջաբանով դեպքեր հղիների մասով ինձ հայտնի չեն: Հղիների կորոնավիրուսը տանելը նույնացվում է երեխաների տանելու հետ, քանի որ իմունիտետի անկում է տեղի ունենում: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հարցին՝ արդյո՞ք կորոնավիրուսն ազդում է պտղի վրա, Թորոսյանն ասաց, որ այդ մասին խոսելու համար դեռ վաղ է, եթե հաշվի առնենք այն, որ վիրուսը հայտնաբերվել է դեկտեմբերի վերջին. «Փաստորեն դեռ երեք ամիս էլ չկա: Պտղի վրա ազդեցության կամ ընդհանրապես ուշացած հետևանքների առումով որևէ բան ասլ, տարբեր բաներ կան նկարագրված, օրինակ բարդ դեպքերի ժամանակ թոքի ֆիբրոզ է առաջանում, հետևաբար թոքերի օգտակար ծավալը փոքրանում է, հնարավոր է՝ շնչառության հետ կապված խնդիրներ լինեն: Ես դա չեմ բացառում, հատկապես՝ ռիսկի խմբում գտնվողների և մեծահասակների մոտ»,- ասաց Թորոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ