23 03 2020

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների գրեթե 90%-ն ապաքինվել է

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների գրեթե 90%-ն ապաքինվել է

Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն օր օրի նվազում է։ Այժմ հիվանդանոցային բուժում է ստանում 5 120 մարդ։ Ընդհանուր վարակվածների գրեթե 90%-ն առողջացել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության հարցերի պետական կոմիտեի տվյալներին։

Վերջին տվյալներով Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 81 093, որոնցից 72 703-ն ապաքինվել են՝ ընդհանուր թվի 89,65 տոկոսը:

Չինաստանում, չհաշված Հուբեյ նահանգը, գրանցվել է վարակման 13 293 դեպք, որոնցից 117-ը՝ 0․88 տոկոս, մահվան ելքով։ Համաճարակի օջախ Հուբեյում հայտնաբերվել է վարակման 67 800 դեպք, 3153 մարդ՝ 4․65 տոկոսը, մահացել է։

Համաճարակը Չինաստանում 3270 մարդու կյանք է խլել․ մահացությունը երկրում կազմել է միջինը 4 տոկոս։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ