Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:
Նախարարը Հանրապետության նախագահին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի և միտումների, ինչպես նաև վարակի կանխարգելման և բուժման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին: Նախարարն անդրադարձել է նաև առկա խնդիրներին:
Նախագահ Սարգսյանը կարևորել է բնակչության առողջության պահպանմանը և նոր կորոնավիրուսի վարակի տարածմանը դիմակայելուն ուղղված քայլերը: Նախագահը փորձի և տեղեկատվության փոխանակման տեսանկյունից շատ էական է համարել համագործակցությունը տարբերի երկրների և համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, ինչը ևս կարող է նպաստել հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել այդ հարցում ամեն կերպ աջակցել և օժանդակել կառավարությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը