13 03 2020

Կորոնավիրուսով 8 պացիենտներից 1-ն ունի թոքաբորբ․ ԱՆ

Կորոնավիրուսով 8 պացիենտներից 1-ն ունի թոքաբորբ․ ԱՆ

Մարտի 13-ի, ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է Կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը հաստատվել է քիչ առաջ: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն:

Վերջին 4 դեպքը փոխկապակցված է հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ, որի հետ շփված բոլոր մարդիկ օրեր առաջ մեկուսացվել էին:

Հավելենք, որ մարտի 1-ին կարանտինային գոտի տեղափոխված 31 քաղաքացիների լաբորատոր հետազոտությունները պատրաստ կլինեն մինչև օրվա ավարտ։

Առողջապահության նախարարությունը կոչ է անում`

-Խուսափե'լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե'լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),

-Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ,

-Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե'լ բժշկի:

ԱՆ խոսնակը հայտնել է, որ  «Նորք»-ի հիվանդանոցը սպասարկելու է միայն կորոնավիրուսով վարակվածներին։ Մյուս հիվանդները տեղափոխվել են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ