12 03 2020

Պացիենտների հետ կոնտակտ ունեցած 10 անձ մեկուսացվել է․ Արսեն Թորոսյան



Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված չորս դեպք, կառավարության այսօրվա նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հորդորով ներկայացնելով իրավիճակը։

«Երեկ արձանագրվել է ևս երեք դեպք, և փաստացի այսօր ունենք նոր կորոնավիրուսով վարակի հաստատված չորս դեպք։ Պացիենտներից երեքն այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն, և միայն մեկն այս պահին ունի գանգատներ, թոքաբորբ, ջերմում է, ստանում բուժում։ Մնացած պացիենտները բուժում չեն ստանում։ Վերջին երեք  պացիենտները բոլորը ՀՀ են ժամանել Իտալիայից, ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մեր մասնագետների հսկողության տակ»,- ասաց Թորոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ