Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց ՀՀ-ում կորոնավիրուսի վիճակից։
«Բոլոր միջոցառումները, որոնք մենք պայնամանավորվեցինք իրականացնել հանձնաժողովի նիստի ժամանակ, շարունակում ենք իրականացնել: Ունենք մեկ հաստատված դեպք, որը գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում, և 31 քաղաքացիներ, որոնք հատուկ մեկուսացված պայմաններում ապրում են Ծաղկաձորում: Բոլորի ինքնազգացողությունն ու առողջությունը, կարող եմ ասել, որ լավ է: Որևէ գանգատ որևէ մեկը չունի, այդ թվում՝ մեր հաստատված հիվանդը»,- նշեց Արսեն Թորոսյանը։
Նա տեղեկացրեց, որ կրկին ստուգվել է Հայաստանում կորոնավիրուսով վարակված միակ հիվանդի կինը, ում մոտ կրկին հերքվել է դրա առկայությունը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը