«Դեկտեմբերից Չինաստանում տարածվել է կորոնավիրուս, որը վիրուսի նոր տեսակ է: Այս պահի դրությամբ ԱՀԿ-ի կողմից տրամադրված տվյալներով 4537 դեպք է եղել՝ 106 մահվան ելքով: Չինաստանի առողջապահության նախարարությունից էլ տվյալներ ունենք, որ 5997 դեպք է գրանցվել, որից 132 մահվան ելքով: Դեպքերը մեծամասամբ եղել են Չինաստանում, սակայն դեպքեր գրանցվել են նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում: Չինաստանից դուրս գրանցված դեպքերը գրանցվել են ճամփորդների միջոցով, ովքեր ժամանել են այդ երկրներ Ուհանից»,- հունվարի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը