14 01 2020

Արման Աբովյանը փակվող ծննդատների հարցով դիմել է նախարարություն

Արման Աբովյանը փակվող ծննդատների հարցով դիմել է նախարարություն

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացա, որ Հայաստանի ողջ տարածքում փոքր բնակավայրերում փակվում են մի շարք բժշկական հաստատություններ, մասնավորապես` ծննդատները:

Հաշվի առնելով հարցը կարևորությունը, դիմել եմ Առողջպահության նախարարություն` հարցը պարզելու համար։ Անձամբ ես համոզված եմ, որ ոչ մի դեպքում չի կարելի օպտիմալացման գործընթացն անել հիվանդանոցների և ծննդատների հաշվին, դա անթույլատրելի է։ Ստանամ պատասխանը և հասկանամ, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ