Կառավարության նիստում հավանության է արժանացել առողջապահության նախարարության առաջարկը: Փոփոխություն կատարելով «ՀՀ կարիքների համար դիաբետոն 60 մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման մեջ` 2 տարի ժամկետով երկարաձգվել է Դիաբետոն 60 մգ դեղի գնման գործընթացը:
Շաքարային դիաբետով հիվանդները 2020-2021թթ․ պատշաճ կերպով և անխափան կապահովվեն ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության արտադրության «Դիաբետոն ՄՌ 60-ի (գլիկլազիդ)» դեղով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը