«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքը», հետամուտ լինելով խմբագրություն ահազանգած բնակիչների խնդիրներին, Առողջապահության նախարարություն է րդիմել` պարզելու, թե ինչպե՞ս է ստացվում, որ մեկ ամսվա ժամկետի մեջ գտնվողն դեղորայքը, որպես հումանիտար օգնություն, տրամադրվում է պոլիկլինիկաներին: Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերն առ այն, որ այդ դեղորայքը 44-օրյային զինվորների համար ուղարկված դեղորայքն է, որը ժամանակին ամբողջությամբ չի ծառայել նպատակին:
Եվ ահա ստացել ենք մեկ նախադասությամբ պատասխան, որ պոլիկլինիկաներին տրվող հումանիտար դեղորայքները ժամկետների մեջ են առնվազն վեց ամսով: Իսկ քաղաքացին պնդում է, որ իրենց առաջարկել են դեղ, որի ժամկետին մեկ ամիս էր մնացել: Մի խոսքով, դեռ կպարզենք»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը