02 04 2019

Արսեն Թորոսյանն Աննա Հակոբյանի նախաձեռնությունն անթույլատրելի է համարում

Արսեն Թորոսյանն Աննա Հակոբյանի նախաձեռնությունն անթույլատրելի է համարում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Աննա Հակոբյանի «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի՝ ծխախոտի ինդուստրիայից բարեգործությանը ուղղված քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության ծրագիրն անթույլատրելի է համարում։

Նախարարը նշել է, որ համաշխարհային շատ մեծ հակաքաղկցկեղային միություններն այն դիրքորոշումն ունեն, որ չի կարելի համագործակցել ծխախոտային ինդուստրիայի հետ և ակնկալել որևէ գումար, որպեսզի դրանց դրական վարկանիշը չբարձրանա։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հատուկ հայտարարություն է ուղարկել երկրի ղեկավարներին, այդ թվում՝ նաև մեր երկրի, որով կոչ է արել չհամագործակցել որևէ ծխախոտային ինդուստրիայի ֆինանսական ծրագրերին»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ