18 01 2024

Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել տեղակալի պրոֆեսիոնալիզմը և ազատել է աշխատանքից



 

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ազատվել է աշխատանքից։ Անահիտ Ավանեսյանը նրան տրամադրել է արձակուրդ, որից հետո էլ փոխնախարար չի լինի։

Ճեպազրույցում լրագրողները հարցրին, թե ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել։ Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Պարոն նազարյանը գտնվում է արձակուրդում, իմ կողմից առաջարկվել է տեղափոխվել այլ աշխատանքի՝ հաշվի առնելով մեր կապիտալ շինարարությունների ծավալը և այն պատասխանատության շրջանակը, որ անհրաժեշտ է իր վրա կրի այդ գծով փոխնախարարը։ Հարմար եմ գտել այլ անձի դիտարկել։ Գնահատում էմ նրա պրոֆեսիոնալ հատկանիշները և հարմար եմ գտնում, որ այլ պաշտոնում կիրագործի իր մասնագիտական պոտենցիայալը»։

Իսկ թե որ պաշտոնում, նախարար Ավանեսյանը չասաց։

Լրագրողների հարցին, թե պատճառը եղել է Մարտունու հիվանդանոցի թերություններով կառուցո՞ւմը, նախարարը տեղակալի վրա՞ է բարդում մեղքը, Ավանեսյանը ասաց, որ հարմար չի գտնում հարցին պատասխանել։

Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ նախորդ տարեվերջին, մեծ շուքով շահագործման հանձնվեց Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնը, որի կառուցման համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է 2 մլրդ 470 մլն դրամ կամ մոտ 6.5 մլն ԱՄՆ դոլար։ Հիվանդանոցը, սակայն, չի գործում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ