Կարող եմ ասել, որ այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը և բոլորը առհասարակ գործում են խիստ ժողովրդավարական օրենքների տառին համաձայն, իրենց ծառայությունը իրականացնում են ամենայն պատշաճությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում աասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Պետք է նշել, որ իսկապես երբեմն զարմանում եմ մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք փայլուն ծառայություն են իրականցանում, նաև շնորհակալություն եմ հայտնում նրանց»։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին հենց ԵՄ գրասեն յակի դիմաց, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման կետում բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև: Պաշտոնական տվյալներով վնասված է ստացել 60 անձ, որից 39-ը՝ ոստիկան: Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը