Ոչ թե արոտավայրեր չունեն, այլ կան որոշ արոտավայրեր, որոնցից օգտվելու դժվարութուններ կան, ինչը բերել է արոտավայրերի չափի կրճատման։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարպետ Գնել Սանոսյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե Գեղարքունիքի մարզի բնակիչները նշում են, որ չունեն արոտավայրեր և ստիպված են էժան գներով վաճառել անասուններին։
«Բացի այդ, այս տարի ողջ հանրապետությունում կա խոտի պակաս ինչը նշանակում է, որ ձմռանը կարող ենք խնդիրներ ունենալ: Այո, այդպիսի խնդիր կա: Մենք որոշ տեղերում բանակային կորպուսի հետ համագործակցել ենք և նրանք աջակցել են, որ և անասունների արածեցման պրոցես կազմակերպեն, և նաև խոտի հավաքման պրոցես»,- ասաց մարզպետը:
Հարցին՝ ստեղծված իրավիճակում ինչպես են դպրոցականների համար սեպտեմբերից անվտանգ կրթական գործընթաց կազմակերպելուն՝ Սանոսյանը նշեց, որ այս պահին դեռևս նման քննարկում չեն ունեցել.։
«Նախկինում եղել են դեպքեր, երբ նման դեպքերում ուսուցումը տեղափոխել ենք հեռավար, օրերը մոտենան, ըստ իրավիճակի՝ որոշում կկայացնենք»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը