29 04 2021

Բնականաբար մարդ, երբ աշխատնք է կորցնում, ցավալի է. նախարարը՝ նախարարության հաստիքների կրճատման մասին



«Մենք մեր գործունեության ընթացքում փորձում ենք լինել որքան հնարավոր է արդյունավետ և հարկատուների միջոցները ծախսել որքան հնարավոր է արդյունավետ, որպեսզի մեր արած գործողությունների արդյունքում ստեղծենք որքան հանրավոր է  բարձր արժեք:

Եվ այդ գորոծողությունների ընթացքում լինում են որոշակի փոփոխություններ, մյուս բոլոր կառույցներում նախարարության ևս փոփոխություններ են արվում, որոշ բաժիններ, որոնք արդեն արդիական չեն, փակվում են, որոշ բաժիններ, որոնք պետք է ստղծվեն, ստեղծվում են»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով նախարարությունից կրճատված աշխատակիցների բողոքին:

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեաան խորհրդատվության նորարությունների և մոնիտորինգի վարչության մարզային բաժինների 69 հաստիք կրճատվում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ