Ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօր որոշում է կայացվել դիմել ոստիկանության պետին՝ 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։
Yerevan.Today-ը ոստիկանությունից փորձեց պարզել` որ ստորաբաժանումներից են եղել և հատկապես ինչ արարքների համար են ոստիկաններին ազատել աշխատանքից՝ օրինակ՝ ցույցերին մասնակցելո՞ւ, ցույցի մասնակիցներին ծեծելո՞ւ, թե՞ այլ հանգամանքով պայմանավորված, սակայն հրաժարվեցին պատասխան տալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը