Անասնապահության զբաղվողների, բարձր մթերատու կենդանիներ ունեցողների, ժամանակակից անասնաշենք հիմնելու ցանկություն ունեցողներին պետությունը պատրաստ է աջակցել՝ «խելացի» անասնաշենքի համար ներդրված ծախսերի փոխհատուցում տալով։ Այս մասին հայտնում են գյուղատնտեսության նախարարությունից:
Ծրագրի շրջանակում պետությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը։
Շահառուները պետք է ընտրեն առաջարկվող 3 մոդելներից մեկը՝
1-ին մոդել՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն ՀՀ դրամ։
Պետության կողմից փոխհատուցումը կազմում է 5.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների համար՝ 7.7 մլն դրամ,
2-րդ մոդել՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն ՀՀ դրամ։
Պետության կողմից փոխհատուցումը կազմում է 11.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների համար՝ 16.1 մլն դրամ,
3-րդ մոդել՝ 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում է շուրջ 35 մլն ՀՀ դրամ։
Պետության կողմից փոխհատուցումը կազմում է 17.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների համար՝ 24.5 մլն դրամ,
Անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար անհրաժեշտ սարքեր և չափորոշիչներ
Ծրագրից օգտվելու համար տնտեսավարողը պետք է դիմի Նախարարություն՝ ներկայացնելով դիմում (ձև 2), անշարժ գույքի սեփականության (օգտագործման կամ վարձակալության) իրավունքի գրանցման վկայական, Անշարժ գույքի օգտագործման կամ վարձակալության վկայական ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև անշարժ գույքի սեփականատիրոջ համաձայնությունը՝ կառուցապատման/վերակառուցման համար։ անասնաբուծության վարման վերաբերյալ դասընթացների մասնակցության հավաստագիր, որը տրամադրվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի՝ կազմակերպվող ուսուցողական դասընթացներին մասնակցելու արդյունքում, ծրագրով ներկայացված մոդելների չափորոշիչներին համապատասխանող նախագիծ, այդ թվում տիպային կամ բազմակի օգտագործման, վերակառուցման դեպքում՝ վերակառուցվող անշարժ գույքի լուսանկարներ։
Փոխհատուցման գումարը Նախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին երկու փուլով՝ առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է կառուցապատման/վերակառուցման աշխատանքներն ավարտելուց և առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10 օրյա ժամկետում՝ փոխհատուցման գումարի 50%-ի չափով, իսկ մնացած 50 %-ը տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց և երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10 օրյա ժամկետում։
Ծրագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչություն` 011525232 կամ Անասնաբուծության և անասնաբուժության վարչություն` 011529333հեռախոսահամարով: Բողոքների դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ` 055 54-19-68 հեռախոսահամարով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը