«Ինչ կլինի, որ պետությունը ոչ թե սուբսիդավորի ձեռքբերվող մանր եղջերավոր տոհմային անասունների կես գինը, այլ պետությունը ձեռք բերի ճիշտ տեսակները և հետո կես գնով տա գյուղացիներին»,- կառավարության նիստում առաջարկեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, երբ քննարկվում էր Հայաստան ներկրվող կամ բուծվող տոհմային ոչխարների և այծերի մեկ գլխի համար 50% սուբսիդավորում տրամադրելու որոշման նախագիծը։
Նիկոլ Փաշինյանը հարց տվեց, թե եթե պետությունը ձեռք բերի, ապա որտե՞ղ պետք է այդ գլխաքանակը պահի։
«Էդ ինչքան կտևի պահելը, կսատկեն կեսը։ Էդ նշանակում է, որ պետությոնը պետք է անասնապահությամբ զբաղվի, թեկուզ մեկ շաբաթով»,-ասաց Փաշինյանը և հարցրեց, թե ով պետք է այն անի։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը