Գինեգործության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Տեղեկացանք , որ ՀՀ կառավարությունը մտադրություն ունի փակելու ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, և այդ ուղղությամբ խորհրդակցություններ է անցկացնում: Ուստի, հաշվի առնելով Հիմնադրամի կարևորությունը Հայաստանում խաղողագործության և գինեգործության ոլորտների զարգացման համար, բաց նամակով դիմում ենք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ձեռնպահ մնալ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը փակելու մտադրությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաց նամակը՝ ստորև։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը