20 08 2018

ՌԴ սահմանից վերադարձվել է 37․ 5 տոննա ադրբեջանական սալոր

ՌԴ սահմանից վերադարձվել է 37․ 5 տոննա ադրբեջանական սալոր

«Ռոսսելխոզնադզոր»-ի Դաղստանի վարչության աշխատակիցները որոշում են կայացրել սալորի մի քանի խմբաքանակի վերադարձի մասին, որոնք ներմուծվել են Ադրբեջանից։ Այս մասին հաղորդել է Haqqin.az-ը՝ հղում տալով գերատեսչության հաղորդագրությանը։

Մուտքը մերժելու պատճառ է դարձել խմբաքանակներում համաճարակային վտանգավորություն ունեցող օբյեկտի՝ արևելյան պտղակերի հայտնաբերումը։

Այսպես, ՌԴ պետական սահմանին մասնագետները թույլ չեն տվել երկու խմբաքանակ սալորի ներմուծումը ՌԴ։ Արտադրանքի ընդհանուր ծավալը, որը չի հայտնվել ռուսական շուկայում, 37․5 տոննայից մի քիչ պակաս է եղել։

Գերատեսչության Դաղստանի մասնաճյուղը ևս հաստատել է սալորի խմբաքանակում վտանգավոր օբյեկտի առկայությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ