30 07 2018

Մեկնարկել է լոլիկի մթերման գործընթացը

Մեկնարկել է լոլիկի մթերման գործընթացը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսել են լոլիկի մթերումների գործընթացը: Արդեն մթերումներ իրականացնում է «Աքուիլա» ՍՊԸ-ն՝ Արարատի մարզի Արալեզ համայնքում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Օգոստոսի 1-ից սկսած լոլիկի մթերման գործընթացը  կմեկնարկի նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն՝ Արարատի մարզի Արտաշատ  քաղաքում, իսկ օգոստոսի 15-ից՝ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում և «ՄԱՊ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մարզի Լենուղի համայնքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ