17 05 2018

Կառավարությունը ցանկանում է գյուղացիներին ազատել գյուղացիական վարկերի տույժ-տուգանքներից



Կառավարության՝ մայիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հակակարկտային կայանների գործունեությանը՝ նշելով. «Կարող ենք ֆիքսել, որ հակակարկտային էֆեկտիվ համակարգ այսօր չունենք Հայաստանում, և սա լուրջ պրոբլեմ է: Տարօրինակ է, անկեղծ ասած, որ երկար ժամանակ անընդհատ ասվում էր, որ այս ոլորտում պետք է լուրջ փոփոխություններ տեղի ուեննան, բայց դրանք, ցավոք, տեղի չեն ունեցել: Պետք է հասկանալ,` ի՞նչն է պատճառը, որ գյուղացիական տնտեսությունները լայնորեն չեն օգտվում հակակարկտային ցանցերի համակարգից: Ենթադրում եմ, որ պատճառները ֆինանսական են»:

Այնուհետև վարչապետը խոսեց գյուղվարկերի մասին. «Լուրջ խնդիր ունենք գյուղվարկերի հետ կապված: Գյուղացիները գտնվում են վարկերի, տույժ-տուգանքների բեռի տակ: Երեկ մենք զրուցել ենք ԿԲ նախագահի հետ: Խնդրում եմ, որ առաջիկայում հնարավորինս արագ մշակենք մեխանիզմներ, գյուղացիներին վարկային տույժ-տուգանքներից ազատենք, վարկային պատմության համաներման մեխանիզմ կիրառենք, որ գյուղացիները վարկ վերցնելու հնարավորություն ունենան, որ գյուղացիները կարողանան իրենց այգիները, բոստանները և գյուղացիական տնտեսությունները մշակեն, պաշտպանեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ