12 05 2018

Այլ պտուղ-բանջարեղենի արտահանման նկատմամբ որևէ սահմանափակում չկա. ՍԱՊԾ

Այլ պտուղ-բանջարեղենի արտահանման նկատմամբ որևէ սահմանափակում չկա. ՍԱՊԾ

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանից ներկրվող բուսասանիտարական հսկման ենթակա բեռներում հայտնաբերվել է կարանտին համարվող 2 օբյեկտ. լոլիկում՝ գտել են հարավամերիկյան ցեց, իսկ վարունգում` արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային թրիփս:

Այս առնչությամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ՍԱՊԾ-ն աշխատանքային կարգով ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայության հետ ճշտում է դեպքի մանրամասները:

Ծառայությունն արդեն իսկ անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել արտահանվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ հսկողությունն առավել խստացնելու և դեպքի մանրամասները ուսումնասիրելու ուղղությամբ:

Ռուսական կողմի հրապարակման մեջ նշված խնդրահարույց բեռը, համաձայն հայկական ծառայության, արդեն վերադարձվել է արտահանողին, և խնդիրը վերաբերում է միայն տվյալ խմբաքանակին:

Այլ պտուղ-բանջարեղենի արտահանման նկատմամբ որևէ սահմանափակում չկա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ