07 04 2020

«Կորոնաներկայացում» կբեմադրվի՞ թատրոններում․ լրագրողը՝ փոխնախարարին



Այս ճգնաժամը ցույց տվեց, որ ճգնաժամը հաղթահարելուց հետո մենք լրջագույն աշխատանք ունենք անելու թվային տիրույթում՝ մշակույթը դիրաքովորելու տեսակետից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք «Կորոնաներկայացում» կբեմադրվի՞ թատրոններում։

«Մենք պետք է ունենանք լավագույն ներկայացումների պրոֆեսիոնալ և լավագույն տեսագրությունները։ Այնպես որ իրական, լրջագույն աշխատանքը դեռ առջևում է։ Սա նաև մարտահրավեր է մշակույթի ոլորտին՝ նորոգելու սեփական դեմքը, կառավարման մոդելն ու տրամաբանությունը, ընկալումը հանդիսատեսին»,-ասաց Խզմալյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ