26 04 2019

Մշակույթի ոլորտում սպառվածներն են մտնում քաղաքականություն. Միքայել Պողոսյան



«Կյանքում ունենք անհեթեթ օրինակներ, որ մշակույթից քաղաքականություն են տեղափոխվում: Եթե մշակույթի ոլորում նրանք սպառվել են, դա էլ է շոու: Մոլուցքը հանրությանը երևալու այդ շոումնեներին է հատուկ: Իրենց թվում է, որ մի օր իրենց հեռուստատեսությամբ չերևացին իրենց կմոռնանան, ու այդպես էլ կա, դա էլ իրենց ճակատագիրն է»,- Yerevan.todey-ի հարցին ի պատասխան ասաց դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը:

Նա անդրադառնալով մշակույթի ոլորտում նոր իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, ասաց. «Եկեք համբերատար թույլ տանք այդ մարդիկ սխալվեն, անհեթեթ բաներ անեն: Պետք չէ թշնամաբար նայել նույնիսկ ամենաանհեթեթ որոշումներին, ես կարծում եմ այդ մարդիկ կհասկանան իրենց սխալ որոշումները: Այդ մարդիկ, որոնք որշումներ են կայացնում, նրանք ժամանակավոր են: Այնքան անհեթեթ որոշումների ենք ներկա եղել այս տարիների ընթացքում, սակայն վերջ ի վերջո բոլոր նախարարներն անհետացել են, մնացել են մարդիկ, որոնք ստեղծագործում են»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ