21 05 2023

Ֆորշին տուն կտան, վարձով է ապրում

Ֆորշին տուն կտան, վարձով է ապրում

 

Երևանի ավագանին մայիսի 23-ին կորոշի թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան համայնքի սեփականություն համարվող Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.63 ՝ 70.15-քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Վահան Գևորգյանին / Ֆորշ/:

Հայաստանի վաստակավոր արտիստը բնակվում է վարձակալական հիմունքներով: Հաշվի առնելով Վահան Գևորգյանի /Ֆորշ/ անցած ստեղծագործական ուղին, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը, ստեղծագործելու համար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է ավագանու որոշման այս նախագիծը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ