28 03 2019

Ովքե՞ր արժանացան 2019թ․ «Արտավազդին»

Ովքե՞ր արժանացան 2019թ․ «Արտավազդին»

Հայաստանի թատերական գործիչների միությունն անցկացրեց «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Այն այս տարի նվիրված էր թատերական գործիչ Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին։

«Տարվա լավագույն դերասան անվանակարգում» հաղթող ճանաչվեց Խորեն Լևոնյանը, «Տարվա լավագույն դերասանուհի» ճանաչվեց Տիկնիկային թատրոնի դերասանուհի Տաթև Մելքոնյանը։«Լավագույն երիտասարդ դերասան» տիտղոսը  կիսեցին Վիգեն Թադևոսյանն ու Սենիկ Բարսեղյանը։

«Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգում հաղթեց Ազգային օպերայի և բալետի թատրոնի «Չիպոլլինո»-ն։ «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում հաղթողը  «Պոչատ աղվես»-ն է։

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»-ը պարոնյանցի Արմեն Մարգարյանն է, սցենարիստը՝ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ