02 03 2019

«Քեզ համար Հայաստան» նախագծի կազմակերպիչները անակնկալներ են խոստանում



Մայիսի 26-ին Երևանում կկայանա Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգ: Շանսոնիեի՝ «Քեզ համար Հայաստան» անունը կրող նախագիծն իրականացնում է Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնն ու Армцентр ընկերությունը: Ի՞նչ երգեր են հնչելու, ի՞նչ երգիչներ են մասնակցելու նախագծին, ի՞նչ ձևաչափով է տեղի ունենալու համերգը: Մարտի 2-ին նախագծի մանրամասներ ներկայացրին նախագծի համահեղինակ ֆրանսիահայ Հայկ Շահբազյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը և ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ