23 07 2019

Շառլ Ազնավուրի անունով մշակույթի պետական քոլեջն անվանակոչելու հարցն աչքաթող չի արվել. պարզաբանում

Շառլ Ազնավուրի անունով մշակույթի պետական քոլեջն անվանակոչելու հարցն աչքաթող չի արվել. պարզաբանում

«Տեղեկացնում եմ, որ Մհեր Մեսրոպյանի կողմից կատարված գրառումն առ այն, որ աշխարհահռչակ շանսոնիե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անունով Երևանի մշակույթի պետական քոլեջն անվանակոչելու հարցն աչքաթող է արվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից, չի համապատասխանում իրականությանը:

Երևանի մշակույթի պետական քոլեջի ու Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի միաձուլման հարցը գտնվում է նախարարության օրակարգում, ինչը պայմանավորված է երկու հաստատությունների՝ միևնույն շենքում գտնվելու և կրկնվող մասնագիտություններ ունենալու հանգամանքով (նախագիծը շուտով կդրվի շրջանառության)։

Այս գործընթացի ավարտից հետո միաձուլված քոլեջը մեծ շանսոնիեի անունով կոչելու հարցը նույնպես օրակարգային է նախարարության համար: Հավելեմ, որ քոլեջի անվանակոչումն իրականացվում է ոչ թե նախարարի հրամանով, ինչպես նշել էր Մհեր Մեսրոպյանը, այլ կառավարության համապատասխան որոշմամբ:

Հարկ է նշել, որ քոլեջների միաձուլման և դրա հետ կապված գործընթացների մասին տեղյակ է նաև Ազնավուրի ընտանիքը։ Տեղեկացնում եմ նաև, որ ամիսներ առաջ Քոլեջի տնօրենը գրավոր դիմել էր նախարարություն, ինչին ի պատասխան նշվել է, որ անվանափոխման հարցը կքննարկվի միավորման (միաձուլման) գործընթացում»,- գրված է հայտարարությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ