08 02 2019

Մշակույթի փոխնախարարը հացադուլավոր ռեժիսորից ներողություն է պահանջում

Մշակույթի փոխնախարարը հացադուլավոր ռեժիսորից ներողություն է պահանջում

Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հացադուլ հայտարարած ռեժիսոր Հովհաննես Գալստյանի բողոքին՝ այն հարցով, որ Կինոկենտրոնի թերի ֆինանսավորման պատճառով տապալվում է իր կինոնախագիծը՝ «Իմ տատիկի վարսերը»։

«Հովհաննես Գալստյանը հայտարարում է՝ թե հասարակությունից հանգանակություն է հավաքելու՝ ֆիլմի նկարահանումները սկսելու համար։ Ի՞նչ նկարահանումների մասին է խոսքը, երբ ըստ կինոկենտրոնի հետ իր արտադրական ընկերության կնքած պայմանագրի՝ նա պետք է արդեն ավարտած լիներ նկարահանումները 2017-ին, եւ դրանից հետո էլ 2018թ երկարացված ժամկետին։

Ես որպես մարդ եւ քաղաքացի իհարկե ցավակից եմ իր վիճակին, բայց չեմ ընդունել եւ չեմ ընդունելու ստախոսությունը, խաբեբայությունը, խարդախությունը, հայհոյախոսությունը։ Ես մի անգամ իրեն պատասխանել եմ՝ ինձ հետ հանդիպելու իր ցանկության առիթով, որ կհանդիպեմ միայն այն դեպքում, եթե նա հրապարակավ ներողություն կխնդրի իմ հասցեին հանրայնորեն արտահայտած իր հայհոյանքների համար։ Հիմա էլ նույնն եմ ասում»,- գրել է Նազենի Ղարիբյանը։

Լուսանկարը՝ Արմենպրեսի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ