Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի: ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով` թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել թատրոնի դերասան Արման Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ թատրոնի նախկին տնօրեն Վիգեն Չալդրանյանը դեկտեմբերի 12-ին Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Նշենք նաև, որ դեկտեմբերի 1-ից թատրոնի անձնակազմը գործադուլ էր հայտարարել՝ պահանջելով տնօրենի հրաժարականը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը