Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը դեկտեմբերի 12-ին Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Դեկտեմբերի մեկից թատրոնի անձնակազմը գործադուլ է հայտարարել՝ պահանջելով Վիգեն Չալդրանյանի հրաժարականը:
Նա մինչ այդ զբաղեցնում էր նաև գեղարվեստական ղեկավարի հաստիքը, սակայն դերասանների պահանջով նոյեմբերի 28-ին հրաժարականի դիմում ներկայացրեց՝ թափուր մնացած պաշտոնում նշանակելով ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին, ով իր հերթին դեկտեմբերի 11-ին նույնպես շատ չանցած հրաժարական տվեց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը