Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարի ընթացքում միության նախագահ ընտրվեց Սուրեն Սաֆարյանը՝ հավաքելով 193 ձայն։
Նախագահի թեկնածուներն էին Կարեն Աղամյանը, Սուրեն Սաֆարյանը, Խաչիկ Աբրահամյանը և Հաղթանակ Շահումյանը, ով ի սկզբանե ինքնաբացարկ հայտարարեց:
Կարեն Աղամյանը ստացավ 82 ձայն, Խաչատուր Աբրահամյանը` 60 ձայն:
«Մենք նոր փուլ ենք սկսելու: Այսօրվանից սկսած Նկարիչների միությունը մտնում է նոր փուլ և մեկ ընտանիքի պես պետք է կարողանանք կառավարել ու վաղվա օրը ծաղկեցնել»,- նշել է Սաֆարյանը:
Լուսանկարը՝ Արմենպրեսի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը