Հովհաննես Այվազովսկու «Մայրամուտը Վենետիկում» կտավը կդառնա Լոնդոնի Christie's աճուրդի տանը նոյեմբերի 26-ին անցկացվելիք աճուրդի գլխավոր լոտերից մեկը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը։
Ինչպես նշվում է, ընդհանուր առմամբ աճուրդում վաճառքի է ներկայացվելու 268 լոտ:
Այվազովսկու «Մայրամուտը Վենետիկում» կտավը գնահատվում է 400-600 հազար ֆունտ ստերլինգ (515-775 ԱՄՆ դոլար): 1873 ստեղծված կտավը վերջին 20 տարում արվեստի շուկայում չի հայտնվել: Ջոն Կլյուգեի մասնավոր հավաքածուի նկարի վաճառքից ստացված եկամուտն ուղղվելու է Նյու Յուրքի Կոլումբիայի համալսարանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը