12 09 2018

Անվանի հայերին նվիրված 5 հուշարձան՝ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում

Անվանի հայերին նվիրված 5 հուշարձան՝ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում

Աշխարհի տարբեր անկյուններում կան բազմաթիվ հուշարձաններ և քանդակներ, որոնք նվիրված են անվանի հայերին, ովքեր զգալի դեր են խաղացել ոչ միայն Հայաստանի, այլև տարբեր երկրների պատմություններում: Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք կանգնեցված հուշարձանները նաև բարեկամության և հայ ժողովրդի, հայկական մշակույթի նկատմամբ հարգանքի նշան են: Rusarminfo.ru-ն ներկայացրել է 5 հուշարձան, որոնք կանգնեցվել են տարբեր քաղաքներում՝ ի պատիվ անվանի հայերի:

Գրիգոր Լուսավորչի արձանը Վատիկանում

Լուսավորչի մարմարե քանդակն ունի 5.7 մ բարձրություն, կշռում է ավելի քան 26 տոննա: Քանդակի հեղինակը ֆրանսահայ քանդակագործ Խաչիկ Ղազանչյանն է: Արձանն առաջին անգամ ներկայացվել է 2005թ.-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի կողմից:

Կոմիտասի արձանը Փարիզում

Վարդապետի արձանի բացումը տեղի է ունեցել 2003թ.՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից 2 տարի հետո: Արձանն ունի 4 մետր բարձրություն, հեղինակը Դավիթ Երևանցին է:

Արամ Խաչատրյանի արձանը Մոսկվայում

Անվանի կոմպոզիտորի արձանի բացումը տեղի է ունեցել 2006թ.: Բրոնզե արձանի հեղինակները Գեորգի Ֆրանգուլյանն ու Իգոր Վոսկրեսենսկին են։ Արձանը գտնվում է կոմպոզիտորի մոսկովյան բնակարանի մոտակայքում։

Նուբար Փաշայի արձանը Ալեքսանդրիայում

Եգիպտոսի առաջին վարչապետ, ծագումով հայ Նուբար փաշայի (Նուբար Մելիքյան) արձանը տեղակալված է Ալեքսանդրիայի Օպերայի ազգային թատրոնի կողքին:

Զորավար Անդրանիկի հուշարձանը Վառնայում

Բուլղարիայի Վառնա քաղաքի իշխանությունների և հայ համայնքի նախաձեռնությամբ 2011թ. բացվել է զորավար Հայաստանի և Բուլղարիայի ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի հուշարձանը, որը տեղադրված է նրա անվան հրապարակում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ