21 08 2018

Արամ Շահբազյանը հացադուլ կհայտարարի մշակույթի նախարարության մոտ

Արամ Շահբազյանը հացադուլ կհայտարարի մշակույթի նախարարության մոտ

Ռեժիսոր Արամ Շահբազյանն օգոստոսի 22-ին ՀՀ մշակույթի նախարարության շենքի մոտ հացադուլ կհայտարարի։ Այս մասին նա հայտնեց Sputnik Արմենիային։

Ռեժիսորի ծայրահեղ որոշումը կապված է ֆիլմի հետ, որի հիմնական աշխատանքն ավարտել են դեռ 2009 թվականին, և միայն ձայնային մոնտաժի հետ կապված որոշակի աշխատանքներ են մնացել, բայց նա չի կարողանում ավարտել գործը, որովհետև այս տարիների ընթացքում երեք նախարարների հետ ժամանակ առ ժամանակ քննարկվել է նրան մոտ 18 մլն դրամ հատկացնելու հարցը։

«Որոշումը կայացնում են, հետո` չեղարկում։ Նախարարը փոխվում է, որոշումը` նույնպես, և այդպես արդեն երկար տարիներ են անցել, և երեք նախարար է փոխվել»,- նշեց նա։ Շահբազյանի խոսքով` 2012 թվականին պրոդյուսերը համապատասխան փաստաթուղթ է ստորագրել, որ ֆիլմն ավարտված է, բայց դա այդպես չէ։

«Այդ պատճառով ես ընտրել եմ «Ո՞վ է գողացել «Չնչիկը»» կարգախոսը։ Եթե ֆիլմը պատրաստ է, ապա որտե՞ղ է այն»,- ընդգծեց ռեժիսորը։ Նրա խոսքով` նախարար Լիլիթ Մակունցի նշանակումից հետո համապատասխան հանձնաժողովը չեղարկել է իր իսկ որոշումը և նոր որոշմամբ սահմանել, որ ֆիլմի համար գումար չեն տրամադրի։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Sputnik Արմենիայում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ