76 տարեկանում մահացել է երգչուհի Արետա Ֆրանկլինը: Այս մասն Associated Press-ը հաղորդել է թվիթերյան էջում, գրում է Lenta.ru-ն: Գործակալության տվյալներով՝ երգչուհին մահացել է Դեթրոյթի իր տանը: 2008 թվականին Rolling Stone ամսագիրը նրան ճանաչել էր որպես պատմության մեջ մեծագույն երգչուհի:
Օգոստոսի 13-ին կինոքննադատ Ռոջեր Ֆրիդմանը հայտնել էր, որ երգչուհին մահամերձ է: Նրա խոսքով՝ սոուլի 76-ամյա թագուհին լուրջ հիվանդ էր:
2010 թվականին Ֆրանկլինի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել: Երգչուհու վերջին ելույթը տեղի էր ունեցել 2017 թվականին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը