03 08 2018

Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը հաստատվել է

Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը հաստատվել է

ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է Հայ-ամերիկյան  թանգարանի նախագիծը: Այս մասին հայտնում է Asbarez-ը:

Ինչպես հաղորդվում է, օգոստոսի 14-ին քվեարկություն տեղի կունենա թանգարանի կառուցման նպատակով հողատարածքի տրամադրման համար: Տարածքը տրվելու է վարձակալությամբ, վարձավճարը կազմելու է տարեկան 1 խորհրդանշական դոլար: Հողատարածքը տրամադրվելու է 55 տարով՝ ժամկետը մինչև 99 տարի երկարաձգելու հնարավորությամբ:

Հայ-ամերիկյան թանգարանը եռահարկ կլինի: Առաջին հարկում կլինի 300-350 հոգու համար նախատեսված դահլիճ, երկրորդ հարկում՝ պատկերասրահ, երրորդում՝ ուսումնական կենտրոն: Բացօթյա տանիքը կօգտագործվի քանդակների ցուցադրության համար: Ենթադրվում է, որ թանգարանը կբացվի 2023 թվականին:

Նախագծի կազմակերպիչներն ու ղեկավար խորհուրդը, որը բաղկացած է 10 կազմակերպությունից, նվիրաբերել են 1 միլիոն և 80 անհատի նվիրատվությունների միջոցով հավաքել 1.8 մլն դոլար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ