01 06 2018

Հոբելյանական «Ոսկե ծիրան»-ը խոստանում է անակնկալներով հարուստ լինել



Հուլիսի 8-ին Երևանում կմեկնարկի հոբելյանական 15-րդ «Ոսկե ծիրան»-ը և ութ օր շարունակ կմիավորի կինոփառատոնի երկրպագուներին:

Հունիսի 1-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ժամանակ կազմակերպիչները ամփոփեցին 15 տարվա արդյունքները, խոսեցին նաև սպասվող իրադարձության մասին:

Համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիրներ Հարություն Խաչատրյանը, Սուսաննա Հարությունյանը, Միքայել Ստամբոլցյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ