17 08 2021

Ձերբակալվել են Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանը և Իրինա Յոլյանը

Ձերբակալվել են Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանը և Իրինա Յոլյանը

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում օգոստոսի 17–ին ձերբակալվել են Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանը և Իրինա Յոլյանը։

Նրանց մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար: Մենուա Հովսեփյանը մեղադրվում է նաև  ծառայողական կամ այլ կապվածություն օգտագործելով պաշտոնական դիրքն օգտագործելով  նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց հրաժարվելուն հակադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ