23 07 2021

Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են․ Սեյրան Օհանյան



Կարծում եմ՝ մեր դաշինքի անդամ-գործընկերները, Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են, և օր առաջ օրվա իշխանությունները նրանց պետք է ազատ արձակեն:  Այսօրվա իշխանությունն է խոսում ատելության խոսքի, փոխադարձ հանդուրժողականության մասին և, ըստ էության, ընտրություններից հետո, երբ մենք ֆիքսել ենք բազմաթիվ թերություններ, բազմաթիվ խախտումներ, նաև վարչական ռեսուրսի կիրառման և ուղղորդման դեպքեր, այդ ամենից հետո հետապնդել մեր թիմի անդամներին, երբ նրանք արդեն ընտրվել են պատգամավոր, գնալ կեղծ քրեական գործեր կազմելուն, դա անընդունելի է այս հասարակության մեջ։ Այս մասին Սյունիքի կալանավորված համայնքապետերին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքի ժամանակ ասաց նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ