Դատարանը որոշեց մեկ ամսով կալանավորել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Գասպարյանին:
Հիշեցնենք, որ նրան բերման են ենթարկել հենց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից։
Նշենք, որ Գասպարյանը եղել է ԱԱԾ փոխգնդապետ։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից, որն անցել է ողջ պատերազմը՝ ստանալով հրազենային վիրավորում պարանոցի հատվածում, և միայն հրաշքով ողջ մնացել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը